20 ուղտ gեղեցկության մրցույթից որակազրկվել է կոսմետիկ միջամտությունների պատճառով

20 ուղտ gեղեցկության մրցույթից  որակազրկվել է կոսմետիկ միջամտությունների պատճառով

Օմանի գեղեցկության մրցույթից 20 ուղտ որակազրկվել է, երբ պարզվել է, որ նրանք ենթարկվել են կոսմետիկ միջամտությունների։

Ուղտերի գեղեցկության մրցույթները պարբերաբար անցկացվում են Ծոցի պետություններում և ունեն մշակութային նշանակություն։ Այս միջոցառումներին մասնակցում են հազարավոր ուղտեր, որոնք մրցում են միլիոնավոր ֆունտերի արժողության մրցանակների համար։

Այս տարվա սկզբին Մասկատում անցկացված մրցույթում բարձր չափանիշները դրդել են շատ բուծողների առավելություն ձեռք բերել՝ օգտագործելով արգելված բոտոքսի ներարկումներ։ Բոտոքսը ներարկվել էր ուղտերի շուրթերին, քթերին, ծնոտներին և գլխի այլ հատվածներին՝ մկանները թուլացնելու համար, կոլագենային լցոնիչներ էին օգտագործվել շուրթերն ու քթերը մեծացնելու նպատակով և հորմոններ էին տրվել՝ մկանային աճը խթանելու համար։

Ուղտաբուծությունը բազմամիլիոնանոց արդյունաբերություն է, և նմանատիպ միջոցառումներ անցկացվում են տարածաշրջանի տարբեր երկրներում։ Եվ սա առաջին դեպքը չէ, երբ ուղտերը որակազրկվում են բոտոքսի և այլ կոսմետիկ միջամտությունների կիրառման պատճառով։

Դեռևս 2021 թվականին ավելի քան 40 ուղտ որակազրկվել էէր Սաուդյան Արաբիայի գեղեցկության մրցույթից՝ կոսմետիկ միջամտություններ, այդ թվում՝ բոտոքս ստանալու համար։

Դատավորները կիրառել էին «առաջադեմ» տեխնոլոգիա՝ բացահայտելու ուղտերի հետ կատարված մանիպուլյացիաները։ Մրցույթի կազմակերպիչները՝ Camel Club-ը, հայտարարել էին, որ «ձգտում են դադարեցնել ուղտերի գեղեցկացման գործընթացում կատարվող բոլոր մանիպուլյացիաներն ու խաբեությունները» և խոստացել էին «խիստ պատիժներ սահմանել խախտողների նկատմամբ»։

Leave a Comment