
2025 թվականին ԱՄՆ-ից ավելի շատ մարդ է հեռացել, քան մուտք գործել, ինչը չի նկատվել 1930-ականների «Մեծ դեպրեսիայից» ի վեր, հայտնում է Wall Street Journal-ը:
Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները ռեկորդային թվով լքում են երկիրը՝ ընտանիքների հետ տեղափոխվելով այն երկրներ, որոնք նրանք համարում են ավելի մատչելի և անվտանգ: Բացի զանգվածային արտագաղթի պատճառ դարձած ներքաղաքական բարդ իրավիճակը, այս միտումը խթանվել է նաև հեռավար աշխատանքի աճով և ամերիկացիների՝ արտերկրում մատչելի ապրելակերպ վարելու ցանկությամբ:
ԱՄՆ ՆԳՆ տվյալներով՝ 2025 թվականին երկրից արտաքսվել է 675,000 մարդ, ևս 2.2 միլիոնը «ինքնաարտաքսվել է»։ WSJ-ն, հիմնվելով տեղեկատվություն տրամադրած 15 երկրների տվյալների վրա, հաղորդում է, որ նրանց միացել է առնվազն 180,000 ամերիկացի։
2025 թվականին ԱՄՆ ժամանողների ընդհանուր թիվը կազմում է 2,6-ից 2,7 միլիոն մարդ, ինչը ցածր է 2023 թվականի 6 միլիոն ցուցանիշից։