ՀՎԿԱԿ․ Ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր վիրուսներով հիվանդացության աճով

ՀՎԿԱԿ․ Ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր վիրուսներով հիվանդացության աճով

26 փետրվարի 2026 – 12:28 AMT

PanARMENIAN.Net – Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ առաջիկա օրերին կանխատեսվել է օդի ջերմաստիճանի նվազում։

Բարդություններից խուսափելու նպատակով ՀՎԿ ազգային կենտրոնը հորդորել է՝

  • հագնվե´ք եղանակին համահունչ,
  • խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
  • եթե հիվանդ եք, հրավիրե´ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվե´ք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործե´ք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային։

Leave a Comment