Ամոթ է, մի քի համեստ եղեք…



Ինչպես և ակնկալվոմ էր, ՔՊ-ականներն անմիջապես սկսել են 10000 դրամից հնարավորինս շատ քաղաքական կապիտալ գեներացնելուն միտված իրենց գործողությունների շարքը՝ համեմատության մեջ մտնելով, մասնավորապես, նախկին իշխանութունների հետ. «Խոզն» է համեմատական զուգահեռներ անցկացրել նախահեղափոխական 16000-ի ու այլևս իբր մինչև 56000 դրամ դարձած մինիմալ կենսաթոշակի միջև՝ փորձելով Նիկոլին փիառել:

Ալեքսանյան Վահագի էժանագին պրոպագանդան նույնիսկ «մի փութ մեղրով չի ուտվում»: Լավ է, իհարկե, որ մի փոքր թոշակները բարձրացվել են, բայց արդյոք արժե՞ անմիջապես կախվել այդ 10000 դրամից ու նման մանիպուլյացիաների օգնությամբ փորձել վարկանիշ ձեռք բերել այն դեպքում, երբ այդ 56000-ի ներակայիս գնողունակությունը չափազանց մոտ է նախկին 16000-ին. ամիսը մեկ խանութներում գներ են փոխվում, ու բնավ հայտնի չէ, թե առաջիկա ապրիլին որքան կլինի այդ 56000-ի իրական արժեքը, եթե անկառավարելի ինֆլյացիայի հարցը մնա անլուծելի: Սա՝ մեկ, երկրորդ՝ իշխանությունները գլուխ գովալու տեղ կունենային, եթե մինիմալ թոշակը հասներ գոնե նվազագույն սպառողական զամբյուղին, բայց այդ 56000-ը նույնիսկ մոտ չէ համապատասխան թվին՝ ավելի քան մոտ 81000 դրամ: Հետևաբար՝ ավելորդ էյֆորիայի մեջ ընկնելն այս դեպքում չի օգնի Վահագին:

Այս դեպքում համեստությունը բնավ ավելորդ չէր լինի, բայց դե դա էլ է մարդկային առաքինություն, իսկ առաքինիները, ինչպես հայտնի է, ՔՊ-ումչեն հանգրվանում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment