Նիկոլն ուզում է ժողովրդին դարձնել իրեն հանցակից



Նկարագրելով, թե ինչ խնդիրների է բախվում մարդը, երբ մեքենա է ձեռք բերում՝ Նիկոլը հայտարարել է, թե ինքը լուծել է Հայաստանի համար պատմական խնդիր՝ իրագործելով 2018-ին տված խոստումը, որին պետք է տեր կանգնի ժողովուրդը: Ըստ Նիկոլի՝ ինքը Հայաստանը մտցրել է մի ցիկլի մեջ, որտեղ պետություն ունենալը կախված է բացառապես մեզնից ու մեր կայացրած որոշումներից: «2020-25թթ.-ին մենք էս խնդիրը լուծեցինք. մենք ոչ միայն հաղթահարեցինք պատմական էդ ցիկլի բերումով առաջացած սպառնալիքները, այլև մտանք մի պատմական շրջափուլի մեջ, երբ որ պետութուն, ինքիշխանություն, անկախություն, զարգացում, ազատություն, բարեկեցություն ունենալը կախված է բացառապես մեր կայացրած որոշումներից»,-մասնավորապես՝ ճոռոմաբանել է Նիկոլը:

Նիկոլն իրեն լսողներին դրել է լրիվ անասունի տեղ: Իրականում աշխարհում մեր նման փոքր պետությունների ինքնիշխանությունը երբեք չի կարող բացառապես կախված լինել ներքին որոշումներից: Սա հատկապես ցցուն է արտահայտվում Հայաստանի պարագայում, որը Նիկոլը կախել է օտարների ու թշանմիների բարի կամքից՝ TRIPP-ը հռչակելով առաջիկա 100 տարվա երաշխիք: Միայն խելապակասը կամ ի ծնե կույրը կարող է չտեսնել ու չարձանագրել այն աչք ծակող փաստը, որ 2020-ից ի վեր Հայաստանի սուբյեկտայնությունը զրոյանում է, երկիրը կորցնում է ու փոքրանում՝ ՝ դառնալով Ալլահշուքյուրի փոքրիկ բոստանը:

2020-25-ին թուրքերն ու նրանց դաշնակիցները Հայաստանին պարտադրեցին կապիտուլյացիա, որի արդյունքում զրոյացվեծ հայկական պետականությունը: Ահա այս իրողությունն է, որ Նիկոլը փորձել է սքողել՝ Իլհամի կողմից պարտադրանքը նեկայացնելով որպես համազգային ձեռքբերում մի դեպքում, երբ թե՛ տնտեսապես, թե՛ անվտանգային առումներով Հայաստանի նման կախյալ երկիր աշխարհում թերևս չես էլ գտնի այսօր:
Նիկոլն ընդամենը փորձել է լեգիտիմացնել իր գործած հանցագործությունները՝ կոչ անելով ժողովորդին մասնակից դառնալ դրանց իրեն ձայն տալու ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment