Եթե ունեք անուններ, հրապարակե’ք. Փեզեշքիանը՝ սպանված ցուցարարների թվի մասին

Եթե ունեք անուններ, հրապարակե'ք. Փեզեշքիանը՝ սպանված ցուցարարների թվի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոսել է երկրում տեղի ունեցած ցույցերի և ցուցարարների սպանությունների մասին։

«Երեկ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ Իրանը կոտորել է 32,000 մարդու։ Մենք հրապարակել ենք վիճակագրությունը և նույնիսկ տրամադրել ենք մեր ասած մարդկանց անփնագրերը։ Եթե որևէ մեկն ունի այլ անուններ, թող հրապարակի դրանք՝ ապացույցներով։ Բացի այդ, նույն հրապարակված վիճակագրության մեջ ավելի քան 2000-ը նահատակներ են. 300-ից 400-ը անվտանգությունը պաշտպանող զինվորական ուժեր էին և նահատակվել են։ Նրանք փողոցներում բողոքի ակցիաներ չեն արել», – ասել է Փեզեշքիանը։

«Նրանք [ցուցարարները] այրեցել են ավելի քան 350 մզկիթ, ոչնչացրել՝ ավելի քան 300 դպրոց»,-հավելել է Իրանի նախագահը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment