Ավինյանը տրանսպորտի արդիականացումն ու Նորագյուղի վերակառուցումը քննարկել է ֆրանսիացի գործարարների հետ

Ավինյանը տրանսպորտի արդիականացումն ու Նորագյուղի վերակառուցումը քննարկել է ֆրանսիացի գործարարների հետ

26 փետրվարի 2026 – 11:11 AMT

PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի զարգացման առաջնահերթություններն է ներկայացրել Ֆրանսիայից ժամանած գործարարներին:

Նա կարևորել են․ տրանսպորտային համակարգի արդիականացման ծրագրերը, Նորագյուղի վերակառուցումը, թափոնների կառավարումը:

Անդրադարձ է եղել նաև թվային փոխակերպման նախագծերի իրականացմանը՝ GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրմանը:

Հյուրերին ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման ռազմավարական ուղղությունները և ներդրումային հետաքրքրություն ունեցող նախագծերը՝ Ավինյանն ընդգծել է, որ Երևանը բաց է նորարարական գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների և կայուն ներդրումների համար։

Երևանում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ծրագրերի շարքում դիտարկվում է նաև Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագիծը: Նորագյուղ թաղամասի Downtown ծրագրով նպատակ կա բեռնաթափելու քաղաքի փոքր կենտրոնն ու ձևավորելու նոր դիմագիծ ժամանակակից Երևանի համար: Ֆրանսիացի ճարտարապետներն ուսումնասիրում են թաղամասի խնդիրները, զարգացման հեռանկարներն ու ներկայացրել են հայեցակարգային առաջարկներ:

Leave a Comment