«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

26 փետրվարի 2026 – 11:13 AMT

PanARMENIAN.Net – «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը:

«Քննելով Խաչիկ Գալստյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը՝ դատարանը (դատավոր Ս. Դադոյան) որոշեց կիրառել տնային կալանք խափանման միջոցը: 2 օրից Խաչիկը կլինի տանը»,-գրել է Բաբայանը։

Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է 2025 թվականի դեկտեմբերի լույս 30-ի գիշերը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նա ձերբակալվել է Վաղարշապատում նոյեմբերի 16-ին կայացած ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում։ Նշվել է նաև, որ նույն քրեական գործով ձերբակալվել է 8 անձ, որոնց թվում է եղել Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը։

Ձերբակալվածներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, երեքի նկատմամբ՝ տնային կալանք։

Leave a Comment