Վլադիմիր Պուտինի դերը վճռորոշ եղավ հրադադարի հարցում. վարչապետ

Վլադիմիր Պուտինի դերը վճռորոշ եղավ հրադադարի հարցում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։

«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ներկայումս վերափոխման փուլում են. մենք վճռական ենք ու կցանկանայինք զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ»,- հայտարարել է նա։

Նա հիշեցրել է, որ 2020-ի նոյեմբերին ՌԴ նախագահի դերը վճռորոշ եղավ Ադրբեջանի հետ հրադադարի հարցում. «Շատ կարևոր է նշել, որ նոյեմբերի 8-ին ՌԴ-ի և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը շատ կարևոր եղավ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու հարցում»։

Վարչապետը նաև խոսել է ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաների մասին. «Մենք որևէ պլան, ծրագիր կամ մտահոգություն չունենք՝ կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ»։ Ըստ նրա, ՌԴ-ի հետ ՀՀ-ն սերտ քաղաքական ու տնտեսական կապեր ունի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment