Եվրամիության որոշ երկրներ մտադիր են դատի տալ Եվրահանձնաժողովին • EU

Եվրամիության որոշ երկրներ մտադիր են դատի տալ Եվրահանձնաժողովին՝ Եվրախորհրդարանի լիազորությունների ընդլայնման ֆոնին։

«ԵՄ որոշ անդամ երկրներ սպառնում են դատական հայց ներկայացնել՝ Եվրոպական խորհրդարանին տրամադրված լիազորությունների ծավալի ընդլայնման պատճառով»,- ասված է հոդվածում։

Նշվում է, որ նման նախաձեռնությունը վիճարկում է այն համաձայնությունը, որը ձեռք էր բերվել Եվրոպական խորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի միջեւ անցյալ տարի, որով օրենսդիր մարմնի լիազորությունները, կապված որոշումների կայացման հետ, ընդլայնվում էին։ Եվրամիության համար եւս մեկ խնդիր է այն, որ խորհրդարանականների ազդեցությունը մեծացել է Հարավ-Ամերիկյան ընդհանուր շուկայի հետ գործարքի համաձայնագրի կնքման վրա։

Վերջիններս դրա վավերացումը հետաձգել էին, չնայած, որ գործարքի կնքումը պաշտոնապես իրականացվել էր։

Leave a Comment