44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի չհրապարակելը նոր խնդիրներ է առաջացնում, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա մեկնաբանել է «Շնորհապետական կուսակցության» նախագահ Գուրգեն Սիմոնյանի՝ Հանրային ՀԸ-ն արած հայտարարությունը, թե Տոնոյանն ասել է, որ «ռուս գործընկերները մեզ խոչընդոտում էին F-16-երը խոցել»: Ըստ Տոնոյանի՝ դա խեղաթյուրված և համատեքստից կտրված է:
Տոնոյանը հիշեցրել է՝ նախկինում մեկ անգամ չէ բարձրաձայնել հանձնաժողովին իր մասնակցությամբ 2023թ. օգոստոսի 1-ին և օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստերի արձանագրություններին և բուն զեկույցին ծանոթանալու պահանջը:
Նախկին նախարարը 2025թ. դեկտեմբերի 1-ին շեշտել էր, որ դա «քմահաճույք» չէ, ալ սահմանադրական օրենքով նախատեսված իրավունք:
Ըստ Տոնոյանի՝ Ազգային ժողովի աշխատակազմը, արձանագրությունները չտրամադրելով և պնդելով, որ այն իրավական կարգավիճակ չունի, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս:
Հանձնաժողովն ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին, աշխատանքը երկարացվել էր երկու անգամ։ Հաշվետվությունն ԱԺ նախագահին ուղարկվել էր միայն մեկ տարի անց՝ 2025 թվականի սեպտեմբերին։ Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշում է կայացվել։
Տոնոյանը նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ Ազգային ժողովը մերժել է իր խնդրանքը՝ ծանոթանալ հանձնաժողովի զեկույցին:
Կարդացեք նաև՝
Ժամանակ չենք խախտել․ Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին
44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ չի գնա․ Ալեն Սիմոնյան
