ԿԳՄՍ նախարարությունը գրություն է ուղարկել դպրոցներ՝ պահանջելով հեռացնել արցախյան պատերազմներում զոհվածների փառքի անկյունները և դրանք փոխարինել Հայաստանի զինանշանով ու դրոշով՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրությամբ, գրել է «Հրապարակ»-ը։
Թերթը հիշեցնում է, որ նմանատիպ տեղեկություններ էին շրջանառվել երկու տարի առաջ, սակայն այն ժամանակ հանրության բողոքի ալիքից հետո գործընթացը կանգ էր առել: Այժմ, ըստ պարբերականի, իշխանությունները փորձում են կրկին առաջ մղել այդ նախաձեռնությունը:
Պարբերականի տեղեկություններով, գործընթացն իրականացնելու պատասխանատվությունը դրվել է մարզպետների վրա, քանի որ որոշ տնօրեններ հրաժարվում են ինքնակամ կատարել այդ «ապազգային որոշումը»:
Մամուլը նախորդ ամսի՝ հունվարին, հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները փորձել են խանգարել «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի և «Մունք» տեխնոդպրոցի մշակութային մեծ միջոցառումը։
