Զելենսկին մեկնաբանել է Թրամփի հետ իր զրույցը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որին մասնակցել են նաև ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնացդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Հինգշաբթի Ուիթքոֆը և Քուշները Ժնևում կհանդիպեն ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ։

«Մեր թիմերը հիմա եռանդուն աշխատում են, և ես շնորհակալություն եմ հայտնել նրանց բոլոր ջանքերի և բանակցություններին ու պատերազմին վերջ դնելու նվիրվածության համար։ Մենք նաև շատ բարձր ենք գնահատում PURL ծրագիրը։ Այս ձմեռն ամենադժվարն է Ուկրաինայի համար, սակայն հակաօդային պաշտպանության հրթիռները, որոնք կարող ենք ձեռք բերել ԱՄՆ-ից, շատ են օգնում հաղթահարելու այս բոլոր մարտահրավերները և կյանքերը պաշտպանելու համար»,- գրել է նա թելեգրամյան ալիքում։

«Մենք քննարկել ենք այն հարցերը, որոնց վրա մեր ներկայացուցիչները կաշխատեն վաղը Ժնևում երկկողմ հանդիպման ժամանակ, ինչպես նաև մարտի սկզբին եռակողմ ձևաչափով բանակցային թիմերի հաջորդ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։ Մենք հույս ունենք, որ դա հնարավորություն կտա անցնել ղեկավարության մակարդակով բանակցություններին։ Նախագահ Թրամփն աջակցում է քայլերի այս հաջորդականությանը։ Դա բոլոր բարդ և զգայուն հարցերը լուծելու և վերջապես պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է։ Շնորհակալություն»,- հավելել է Զելենսկին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment