Քաղաքացուն ձերբակալել են՝ Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու մեղադրանքով․ Երիցյան

Տիկտոկյան հարթակում հայտնի Հայկ Եղյանը երկու օր է՝ ձերբակալված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու մեղադրանքով, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով՝ Եղյանը քաղբանտարկյալ է, քանի որ Փաշինյանի հասցեին կոշտ ու կոպիտ արտահայտելու համար ենթարկվում է քրեական հետապնդման։

«Ինչ-որ կուսակցության նախագահ այդ փաստի առնչությամբ հաղորդում է ներկայացրել, որ վաղը կարող է ՀՀ վարչապետը ինքն լինել և անընդունելի է, որ վարչապետին վիրավորում են։ ՔԿ-ն առանց հապաղելու ձերբակալում է քաղաքացուն, նախաձեռնում քրեական վարույթ»,- մանրամասնել է Երիցյանը։ Վարույթը նախաձեռնվել է 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում)։

Նա հավելել է, որ վաղը պարզ կլինի՝ արդյո՞ք միջին ծանրության ենթադրյալ արարքի համար քաղաքացուն կալանավորելու համար դատարան կդիմի ՔԿ-ն։

Leave a Comment