Ֆիքսենք՝ կառավարությունը կարող է, երբ ուզում է․ Հովհաննիսյան • Tribune.am

Փաստորեն, ՀՀ քաղաքացիների այսպիսի կազմակերպված դիմադրության արդյունքում, ՀՀ կառավարությունը, որ ուզում է` միջամտում է: Այս մասին իր գրառման մեջ նշել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով Վեոլիա ջրի կողմից ջրանջատումների չեղարկմանը։

«Մեզ տեղեկացնում են, որ կառավարության միջամտության արդյունքում Վեոլիա ջուրը չի փոխի ջրամատակարարման գրաֆիկը: Փաստորեն, ՀՀ քաղաքացիների այսպիսի կազմակերպված դիմադրության արդյունքում, ՀՀ կառավարությունը, որ ուզում էմիջամտում է: Ֆիքսենք սա: Ես առաջիկայում կներկայացնեմ էլ որտեղ ու ինչպես միջամտեն, որ վատ ջուր չխմենք: Նախընտրական շրջանը գոնե մի օգուտ կտա: Հետո Վեոլիան կանի այն, ինչ պիտի անի:

Դետալները` շուտով»:

Leave a Comment