Բերբոքը սխալ է թույլ տվել՝ Գրենլանդիան Եվրամիության մաս անվանելով



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ Աննալենա Բերբոքը սխալ է թույլ տվել՝ Գրենլանդիան Եվրամիության մաս անվանելով։

«Եթե նրանք սկզբից (ամերիկացիներին) չասեին. «Կանգնե՛ք, Գրենլանդիան նաև ԵՄ տարածք է», ապա, իհարկե, ԱՄՆ-ում շատերը դա լուրջ չէին ընդունի։ Դավոսում ինձ նույնիսկ հարցրին առաջատար համաշխարհային կորպորացիաների բարձրաստիճան մենեջերները. ինչո՞ւ է հիմա Գրենլանդիան Եվրոպայի համար այդքան կարևոր։ Այդ ժամանակ մտածում ես՝ նրանք պետք է իմանան, քանի որ նրանք գործում են եվրոպական շուկայում»,- գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բերբոքը։

Հաղորդավարն ուղղել է Բերբոքին և նշել, որ Գրենլանդիան ԵՄ տարածք չէ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment