Ֆրանսիայի կառավարությունը Վերսալի պալատի ղեկավար Քրիստոֆ Լերիբոյին նշանակել է Փարիզի Լուվր թանգարանի տնօրեն այդ պաշտոնից Լորենս դե Կարի հրաժարականից հետո, տեղեկանում ենք Reuters-ից։
Ըստ կայքի՝ Ելիսեյան պալատից հայտնել են, որ 62-ամյա արվեստաբան Լերիբոյի գլխավոր խնդիրը կլինի ապահովել Լուվրի անվտանգությունը և արդիականացումը և իրագործել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Նոր վերածնունդ» նախագիծը, որը նախատեսում է թանգարանի վերանորոգում։
Լերիբոն առաջին հերթին պետք է զբաղվի այն խնդիրներով, որոնց մասին հայտնի է դարձել 2025 թ. հոկտեմբերին Լուվրի հանրահայտ կողոպուտից հետո, երբ գողացվել էր 88 միլիոն եվրոյի զարդ։
