Ղազախստանում՝ Կարագանդայի շրջանում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Սու-30ՍՄ կործանիչ, հայտնում է Tengrinews.kz-ը։ Այն ընկել է Կարագանդայի Սարի-Արկա օդանավակայանից երկու կիլոմետր հեռավորության վրա։ Երկրի ՊՆ-ն հաստատել է տեղեկատվությունը։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ ինքնաթիռի անձնակազմը կատապուլտացվել է ինքնաթիռից։ «Օդաչուները ողջ են, և նրանց կյանքին կամ առողջությանը որևէ սպառնալիք չկա։ Նրանք գտնվում են բժշկական հսկողության տակ։ Վթարի վայրը շրջափակված է։ Հանրությանը կամ ենթակառուցվածքներին որևէ սպառնալիք չկա», – հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։ Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար Պաշտպանության նախարարության կողմից ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ թռիչքային անվտանգության վարչության պետի գլխավորությամբ։ Դրա կազմում են ավիացիոն ծառայության համապատասխան մասնագետներ։