Ամսական լրացուցիչ մոտ 75 մլրդ դրամ գումար է պետք լինելու. Պապոյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին




1lurer.am Հնարավոր է՝ Ազգային ժողովի օրենքով փոփոխություն արվի կենսաթոշակների սահմանաչափը բարձրացնելու որոշման հետ կապված: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:


 


Ըստ նախարարի՝ կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ միջոցները կան:


 


«Իմ հաշվարկներով՝ ամսական լրացուցիչ մոտավորապես 75 մլրդ դրամ գումար է պետք լինելու: Դրամի մի մասն արդեն իսկ կա, որովհետև մենք ունենք ռեզերվներ, մի մասն էլ կա, որովհետև տնտեսական աճի պոտենցիալ ենք տեսնում: Եթե լրացուցիչ կարիք առաջանա, կտեսնենք:


 


Մենք անընդհատ մեր ծրագրերում օպտիմիզացիա ենք անում և մաքսիմալ արդյունավետ ծրագրերն ենք միայն թողնում, որ մնան»,- ասաց նա:


Leave a Comment