8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ընբշամարտի ֆեդերացիային. տեսանյութ



Քաղաքականություն



8 տարվա ընթացքում մոտ  12 մլն դոլարի աջակցություն՝  Հայաստանի ընբշամարտի ֆեդերացիային։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի հոգածության ներքո հունահռոմեական և ազատ ոճի ընբիշները միջազգային հարթակներում բազմաթիվ անգամներ բարձրացրել են ՀՀ դրոշը՝ Հայաստան բերելով 200 ից ավելի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ  ու հաղթանակի դափնիներ։ 

 Սամվել Կարապետյանի ներդրումը մեծ է նաև հայկականն ֆուտբոլի զարգացման գործում։ «Արարատ Արմենիա» թիմը ձեռք է բերվել 2017 թվականին, ինչի արդյունքում նոր շունչ ու որակ է հաղորդվել հայկական ֆուտբոլին։ 2019 թվականին ակումբը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը և դարձել առաջին հայկական թիմը Եվրոպայի լիգայի խմբային փուլում։ 

 Մինչ այս էլ Կարապետյան ընտանիքը և ազգային բարերարը  աջակցել են  հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ մեծ գումարներ նվիրաբերելով Հայաստանի  հավաքականի խաղացողներին, ինչպես նաև մարզերում, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։





Leave a Comment