Լարիջանիի հետ անդրադարձել է ՀՀ-ի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին

Լարիջանիի հետ անդրադարձել է ՀՀ-ի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Կարևորել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։

Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment