Ինչքան շատ բերենք, այդքան գները կիջնեն. Գևորգ Պապոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչքան շատ բերենք, այդքան գները կիջնեն. Գևորգ Պապոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ադրբեջանական բենզինը շատ արագ սպառվում է. «Որքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում: Երբ այն վերջանում է, բենզինի մյուս տեսակների գները թանկանում են»։ 

Նրա խոսքով՝ մինչ այդ ապրանքը Հայաստան բերելը ռեգուլյար բենզինը եղել է  500–520 դրամ․

«Ադրբեջանը մեզ տրամադրել է բազմաթիվ ապրանքների ցանկ Հայաստանի համար, մենք էլ նրանց տրամադրել ենք մեր ապրանքները: Սակայն դեռևս առկա չեն մրցակցային լուրջ առավելություններ․ առևտուրն այս պահին դեռ ձևավորվում է: Ես վստահ եմ, որ երկկողմ առևտրի հարյուրավոր միլիոն դոլարների պոտենցիալ կա, բայց դրա համար ժամանակ է անհրաժեշտ»,-նշեց նա։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment