Զինված հարձակում ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում. կան զոհեր


Միջազգային


CBS-ը հաղորդում է, որ Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքի փողոցներից մեկում դանակով հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել։

Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Տեղական ժամանակով ժամը 9:30-ին մի քանի ականատեսներ հայտնել են, որ մի տղամարդ դրսում դանակահարել է մարդկանց»։

Ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողի վրա և սպանել նրան։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ երեք մարդ մահացել է դեպքի վայրում, իսկ մեկը՝ հիվանդանոցում։

Հարձակման դրդապատճառը, ինչպես նաև հանցագործի հնարավոր կապը զոհերի հետ, քննվում է։


Leave a Comment