Փաստորեն, Բորիկը էլի չի կարողացել ինքն իրեն զսպել. փող է աշխատում տղեն, ուրիշ ի՞նչ կարող է անել: Բորիկն ու որոշ վոիններ այնքան են ատում ՀՀԿ-ին, որ չեն ցանկանում հաշվի նստել այն իրողության հետ, որ ՀՀԿ-ն, անկախ ամեն ինչից, Հայաստանում այն քիչ թվով կայացած կառույցներից է, որն ունի տարածքային կառույցներ և ընտրական հանձնաժողովներում աշխատելու փորձառություն: ՀՀԿ-ի մասնակցությունը ոչ մի կերպ չի կարող բացասաբար ազդել ընդդիմադիր դաշտի հնարավորությունների վրա՝ անկախ նույնիսկ նրանից, թե որքան է կազմում հանրության շրջանում այս ուժի ունեցած անտիռեյտինգը. չմոռանանք,ո ր ընտրական գործընթացն ունի նաև տեխնիկական շերտ, և ահա հենց այստեղ է, որ ՀՀԿ-ի ունեցած հնարավորությոնները կարող են անգին լինել ամբողջ ընդդիության համար՝ դժվարացնելով Նիկոլի մանիպուլյացիաները:
Մյուս կողմից՝ կա նաև ընտրազանգվածի կորստի վտանգ՝ հաշվի առնելով փաստը, որ ՀՀԿ-ն ունի թեկուզ փոքր, բայց կայուն ու հավատարիմ ընտրազանգված. այս առումով ինչ-որ տեղ ՀՀԿ-ն նման է Դաշնակցությանը: Ի՞նչ է լինելու այդ ձայների հետ, եթե գործի Բորիկի տրամաբանութունը:
Պետք է հասկանալ, որ այս ընտրություններում գնալու է հատկապես ռեսուրսային պայքար: Նիկոլն ունի իր ռեսուրսն ու այն ամեն կերպ ավելացնում է, բայց արդյոք հավաքական ընդդիմությունը կարո՞ղ է Նիկոլի ունեցածին հակադրել համարժեք մի բան, եթե բորիկներն ու վոինները դեռ էս գլխից սկսել են կրկին «պղտորել ջրերը»՝ չկարողանալով հանգիստ նստել տեղները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: