25 փետրվարի 2026 – 16:19 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ-ն ձգտում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը կնքվի մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը, գրել է Bloomberg-ը եվրոպացի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների վրա հղումով:
Գործակալության զրուցակիցները նշել են, որ առայժմ որևէ նշան չկա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է գնալ գործարքի, գրում է Meduza-ն:
Սպիտակ տունը չի պատասխանել Bloomberg-ի հարցմանը։
CNN-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որպեսզի Կիևը միաժամանակ ստորագրի խաղաղության համաձայնագիրը Ռուսաստանի հետ և պայմանավորվածությունները Միացյալ Նահանգների ու եվրոպական երկրների հետ, որոնք Ուկրաինային տալու են անվտանգության երաշխիքներ՝ դա տեղի է ունեցել միաժամանակ և ցանկալի է՝ մեծ արարողության շրջանակում։
2026 թվականի հուլիսի 4-ին Միացյալ Նահանգները նշելու է անկախության 250-ամյակը։
Փետրվարի 7-ին Զելենսկին ասել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային և Ռուսաստանին ավարտել պատերազմը մինչև ամռան սկիզբը։
«Ինչո՞ւ մինչև այս ամառ: Հասկանում եք, նրանց ներքին հարցերն Ամերիկայում առավել ակտուալ կդառնան նրանց համար, Կոնգրեսում միջանկյալ ընտրություններին ընդառաջ»,-ասել էր նա: