Երևանում շտապօգնության բժիշկների վրա հարձակման դեպքով վարույթ չի նախաձեռնվել

Փետրվարի 21-ին Երևանում շտապօգնության բժիշկների վրա հարձակման դեպքի առնչությամբ վարույթ չի նախաձեռնվել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից հայտնել են, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել հանցակազմի բացակայության հիմքով։

Դեպքի վերաբերյալ գրել էր Shamshyan.com-ը՝ փետրվարի 25-ին։ Կայքը հայտնել էր, որ փետրվարի 21-ին Գրիգոր Լուսավորիչ փողոցի 7 հասցեում՝ ժամը 23։55-ի սահմաններում, մայրաքաղաքի բնակիչ 33-ամյա Հովհաննես Ջ․-ն հարձակում է գործել շտապօգնության բժիշկների վրա։

33-ամյա քաղաքացին, ով, ըստ կայքի, բուժառուն էր, ձերբակալվել էր։ Տեղում շտապօգնության բժիշկ, Երևանի բնակիչ 25-ամյա Շահեն Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդին տեղափոխելու ժամանակ վերջինս հարվածել է իր կրծքավանդակին, ապա հրել, գցել է ավտոմեքենայի հատակին։

Կարդացեք նաև՝ 

Պետք է խստացնել օրենքը․ «Շտապբուժօգնության» ՓԲԸ-ի տնօրենը՝ բժիշկներին բռնության ենթարկելու մասին

Leave a Comment