Նիկոլն ուղղակի ընտրությունների է պատրաստվում



Թոշակերի բարձրացմանը զուգահեռ, պարզվում է, Սարգսյան Արփինեն է գործի անցել. աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը, և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը:

ՆԳՆ խոսնակ Սարգսյան Նարեկը առայժմ չի մեկնաբանել կատարվածը՝ տեղեկացնելով, որ այդ մասին հետո կխոսեն:

Ակնհայտ է՝ այս ամենը պայմանավորված է ընտրություններով. մի քանի ամսից Նիկոլը ճակատագրական պայքարի է դուրս գալու այն դեպքում, երբ երկրում կրիմինալ վիճակն ուղղակի աղետալի է բոլոր առումներով, ինչի մասին փաստող ողբերգական իրադարձությունների քանակը հատկապես վերջին շրջանում լավատեսության ու հույսի տեղ այլևս չի թողնում:

Նիկոլն սրանով փորձում է ցույց տալ, թե մեղավորը ոչ թե ՔՊ-ն է, այլ մեղավոր են կադրերը, նման խայտառակ իրավիճակ ստեղծվել է ոչ թե ՔՊ-ի վարած քաղաքականության պատճառով, այլ այդ քաղաքականութունը սպասարկող կադրերի թերի, ոչ կոմպետենտ լինելու հետևանքով, որպեսզի մեղադրանքի սլաքն ուղղվի չինովնիկներին, այլ ոչ թե ասենք Հակոբյան Աննային:

Մինչդեռ եթե իսկապես կա ցանկություն՝ երկրում իրավիճակ փոխելու, պետք է նախարարն էլ փոխվեր, բայց, փաստորեն, չի փոխվում, իսկ չի փոխվում այն պարզ պատճառով, որ մեջքը պինդ է. Ամերիկան է հովանավորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment