Նա ազգային արժանապատվության խորհրդանիշ է․ «Քոչարի» Կուսակցության ուղերձը՝ Անդրանիկ Օզանյան-ի ծննդյան օրվա առթիվ


Հասարակություն


«Քոչարի» Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք Կուսակցության ուղերձը Անդրանիկ Օզանյան-ի ծննդյան օրվա առթիվ․

«Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի հերոսական ոգու մարմնավորման՝ Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակի առջև։

Նա պարզապես ռազմական հրամանատար չէր։ Նա ազգային արժանապատվության խորհրդանիշ է։ Ժամանակ, երբ մեր ժողովուրդը կանգնած էր գոյության եզրին, Անդրանիկը դարձավ կամքի, դիմադրության և պայքարի կենդանի ուժը։ Նրա կյանքը ապացույց է, որ երբ ազգը հավատում է իր ուժին, նույնիսկ ամենածանր փորձությունները կարող են վերածվել վերածննդի։

Անդրանիկը չպայքարեց փառքի համար։ Նա պայքարեց հայրենի հողի, ժողովրդի անվտանգության և ապագա սերունդների արժանապատիվ կյանքի համար։ Նրա կերպարը մեզ հիշեցնում է, որ ուժը միայն զենքի մեջ չէ, ուժը սկզբունքի մեջ է, հավատքի մեջ է, ազգային միասնության մեջ է։

Այսօր, երբ Հայաստանը կանգնած է նոր մարտահրավերների առաջ, Զորավարի պատգամը հնչում է առավել արդիական․ պետությունը չի պահպանվում միայն խոսքերով, այն պահպանվում է պատասխանատվությամբ, կազմակերպվածությամբ և ազգային կամքով։

«Քոչարի» կուսակցությունը վերահաստատում է՝ մենք պարտավոր ենք կառուցել այնպիսի պետություն, որի համար պայքարում էին մեր հերոսները․ արդար պետություն, ուժեղ պետություն, ինքնիշխան պետություն։ Խոնարհում Զորավարի հիշատակին։ Փա՛ռք հայ զինվորին։ Փա՛ռք հայ ժողովրդի ազատատենչ ոգուն»։


Leave a Comment