Հայաստանի բազմաթիվ հասցեներում 2026թ. ջրամատակարարման գրաֆիկը փոփոխվել է: Iravaban.net-ը տեղեկություններն ստանում է «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
Մի շարք հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը, որոշումներում ամբողջ տարվա ընթացքում ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ կսահմանվի։ Այս ընթացքում, ըստ ընկերության տվյալների, սպառման ծավալը պահպանվելու է բավարար, սակայն բնակիչները խորհուրդ է տրվում նախօրոք ապահովել ջրի պահուստավորում:
Հունվարի 1-ից մայիսի 1-ը և սեպտեմբերի 16-ից հունվարի 1-ը ջրամատակարարումը կգործի շուրջօրյա ռեժիմով։
Ինչ վերաբերում է անցյալ տարիների տվյալներին, 2025-ին վաճառված ջրի ծավալը կազմել է մոտ 178.13 մլն խորանարդ մետր, ինչը 8 մլն մ³‑ով ավելի է 2024 թվականի համեմատ, իսկ արտադրությունը մոտ 0.8%‑ով նվազել է: Սա ցույց է տալիս, որ չնայած ընդհանուր արտադրության փոքր նվազմանը, սպառման պահանջները դեռ շարունակում են մեծ մնալ։
Անջատումների ճշգրիտ ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։
Ընկերությունը պարզաբանել է ջրամատակարարման գրաֆիկի փոփոխման պատճառը, նշելով, որ ջրամատակարարման ժամանակացույցը, տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին, տարվա ընթացքում, ըստ անհրաժեշտության ենթարկվում է փոփոխության (հիմնականում ամռան ամիսներին), ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումից և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճից: Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելուն: