143-րդ մանկապարտեզի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է, կիրառվել է բացակայելու արգել, 2 մլն դրամ գրավ

143-րդ մանկապարտեզի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է,  կիրառվել է բացակայելու արգել, 2 մլն դրամ գրավ

25 փետրվարի 2026 – 15:02 AMT

PanARMENIAN.Net – Թիվ 143 մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Դանիելյանի պաշտոնավարումը կասեցվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ: Այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Aysor.am-ը:

Դանիելյանը ձերբակալվել էր փետրվարի 24-ին, նրան մեղադրանք է առաջադրվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության, ինչպես նաև խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Տնօրենը վերանշանակումից հետո պաշտոնավարել է մեկուկես աշխատանքային օր, ինչի դեմ բողոքի ակցիա են իրականացրել երեխաների ծնողները։ Նրանք պնդել են, որ ունեն փաստեր, ըստ որոնց՝ նա յուրացրել է երեխաներին հատկացված սնունդը, ստացել է կաշառք և յուրացրել աշխատավարձեր, ինչի հիմքով էլ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

Դանիելյանին նախկին պաշտոնում վերականգնել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Գաբրիելյանը՝ փետրվարի 19-ի կարգադրությամբ՝ ի կատարումն քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի։

Leave a Comment