Տարվա կեսին թոշակներ չեն ավելացնում. Սա ընտրակաշառք է՝ շուրջ 500 հազար ընտրազանգվածի համար



Հասարակություն












Թոշակների  բաձրձրացման խոստում տվեց այսօր Փաշինյանը՝ համապետական ընտրություներից 4 ամիս առաջ։

Ապրիլի 1-ից նպաստներն ու թոշակները կբարձրանան 10 հազար դրամով,հայտարարել է սոցապ նախարար Արսեն Թորոսյանը։

Թոշակառուներին ուրախացրել է այս լուրը, սակայն մեծ տարակուսանք է այն առաջացրել տնտեսագետների շրջանում․ ո՞նց կարող է պետության բյուջեն առնվազն երեսուն տոկոսով փոփոխության ենթարկվել տարվա կեսին,չէ՞ որ ամեն հաջորդ տարվա բյուջեն պանավորվում և հաստատվում է անցնող տարեվերջին՝ խորրհրդարանում։

Տարվա կեսին այսքան հապճեպ ու այսքան մասշատաբային փոփոխությունները ոչ այլ ինչ են ՝ քան ըտնտրակաշառք՝ Հայաստանի ընտրազանգվածի առնվազն 35% կազմող կենսաթոշակային տարիքի բնակչին։

Նախկինում թոշակի բարձրացումը մերժող Նիկոլ Փաշինյանը հասկանում  է, որ իր շուրջ օղակը սեղմվում է խոստացված բայց այդպես էլ չիրականացված անվտանգ Հայաստան անորոշ հեռանկարով, ուստի պետք էր գայթակղել և իրենով անել  հասարակության  ամենաակտիվ ընտրազանգվածը համարվող կեսնաթոշակառուներին։ 

Դա արվեց թոշակների բարձրացման խոստումով, չնայած ռեսուրսների բացակայությանը ու ահռելի դարձած պետական պարտքին  Սա  չպլանավորած որոշում է, ինչը աբսուրդ է համարում տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ հաշվի առնելով, որ  2026-ի բյուջեում այս հավելումը ներրառված չի եղելի սկզբանե, և այս նոր ծանրաբեռնվածությունը հնարավոր է այլ ֆոնդերի, գուցե հենց պահուստային ֆոնդի հաշվին կիրառվի։

Թոշակառուն զգալի փոփոխություն չի նկատի իր կյանքի որակի վրա՝նոր բաշխվող տաս հազարներից հետո, համոզված է տնտեսագետը, փոխարենը սակայն կշահի իշխանությունը՝ որովհետև գրավիչ է հնչում՝ բարձրացնում եմձեր թոշակները  տաս հազար դրամով, որ ավելիլավ ապրեք։

Այսպիսով,  շուրջ հինգ հարյուր հազար թոշակառու մեկ խոստումով հավանական է դառնա պոտենցիալ ընտրող:



Leave a Comment