Մի հատ հավաքվեք, որոշեք՝ որ մեկդ է ստիպել, որ թոշակները բարձրացնենք, էդ տարբերակն առաջ տանենք. Հարությունյան




 

Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան հայտնել էր, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները բարձրանալու են։


 


ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելել էր, որ 10 հազար դրամով բարձրանում են ոչ միայն կենսաթոշակները, այլև նպաստները:


 


Որոշման մասին հայտնի դառնալուց հետո ընդդիմադիր դաշտի քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ սկսել են հրապարակումներ անել այն մասին, թե կենսաթոշակների և նպաստների բարձրացման մասին որոշումը իրենցից յուրաքանչյուրի ձեռքբերումն է:


 


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է այդ պնդումներից մի քանիսի մասին հրապարակումների տեսապատճենները՝ գրելով.


 


«Մի հատ հավաքվեք որոշեք՝ հիմա որ մեկդ ա ստիպել, որ թոշակները բարձրացնենք, էդ տարբերակն առաջ տանենք. Մանուշակ մանկապարտեզ»:


 


 


Leave a Comment