ՔԿՀ այցելած փաստաբանը փորձել է թմրամիջոց ներս մտցնել․ Նա ձերբակալվել է

ՔԿՀ այցելած փաստաբանը փորձել է թմրամիջոց ներս մտցնել․ Նա ձերբակալվել է

25 փետրվարի 2026 – 13:16 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 21-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկել են կալանավորված անձանց հետ տեսակցության ներկայացած փաստաբանին, հայտնում է ՔԿԾ-ն։

Խուզարկության արդյունքում փաստաբանի պայուսակից՝ փաստաթղթերի տակ, հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ սպիտակ, թափանցիկ ներարկիչ՝ առանց հետնամասի, երկկողմանի հալեցված վիճակով։

Ներարկիչի ներսում գտնվել է 8.44 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող մուգ շագանակագույն փոշենման զանգված։

Փաստաբանը ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի աշխատակիցների կողմից և թմրամիջոցի նմանվող զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Leave a Comment