Azatutyun.am-ը գրում է․
Հայաստանի Քննչական կոմիտեն 2021-ի մարտի 25-ին կարճել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված՝ ներդրումների արդյունավետության ու հափշտակումների քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին գրում է Ազատությունը:
Այս ընկերության կառավարմանն են 30 տարով հանձնված Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքները։ Քրեական գործից բացի, «Հարավկովկասյան երկաթուղու» 2008-2018 թթ. ներդրումների ծավալն էր ստուգել Ֆինանսների նախարարությունն ու ակտ կազմել, այժմ նախարարությունը հրաժարվում է տրամադրել ստուգման արդյունքները։ Սրան զուգահեռ՝ Կառավարության փաստաթղթերից մեկում նշվում է, որ երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու դեպքում Կառավարության պարտավորությունները առավելագույնը կարող են կազմել ավելի քան 273 մլն դոլար։
2018-ի դեկտեմբերին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից ներդրումային գործընթացում չարաշահումներ կատարելու մասին»։ 2020-ի ապրիլին այս թեմային անդրադարձավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հույս հայտնելով, որ դատական գործընթացները, որ սկսվել են հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» դեմ, կկարգավորվեն, «առանց մեջտեղ բերելու ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակցային հարաբերություններին»։ Այս հայտարարությունից մեկ տարի անց Քննչական կոմիտեն կարճել է քրեական գործը, որի շրջանակում Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը ստուգումներ էր սկսել՝ ուսումնասիրելու 2008-2018-ի ընթացքում ներդրումների ծավալը, կոնցեսիոն ակտիվների և շարժակազմերի տնօրինման արդյունքում ստացված ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: