25 փետրվարի 2026 – 12:19 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում տեղի ունեցած հանդիպմանը ընդգծել են Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Պապիկյանն Իրանի նախագահին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։
Քննարկվել են Հայաստան-Իրան համագործակցությանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Պապիկյանն ընդգծել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը օրինական պատասխան է տալու ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում։