Թրամփը պնդում է, որ Իրանը միջուկային զենքից հրաժարվելու բաղձալի խոստումը չի տվել




 

Sputnik. Թրամփը հայտարարել է, որ Իրանն արդեն մշակել է Եվրոպա հասնելու ունակ հրթիռները և իբր աշխատում է այնպիսիների վրա, որոնք կարող են ԱՄՆ հասնել։


 


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ Իրանից չի ստացել բաղձալի խոստումը՝ երբեք միջուկային զենք չմշակել։ Այս մասին նա ասել է երկրի իրավիճակի մասին Կոնգրեսին ուղղված իր ուղերձի ժամանակ։


«Նրանք ցանկանում են գործարք կնքել, սակայն մենք չենք լսել բաղձալի խոսքերը, որ նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա», – ասել է նա։


 


ԱՄՆ առաջնորդը պնդում է, որ կցանկանար դիվանագիտական պայմանավորվածություն ձեռք բերել Իրանի հետ։


Թրամփը հայտարարել է, որ Իրանն արդեն մշակել է Եվրոպա հասնելու ունակ հրթիռները և իբր աշխատում է այնպիսիների վրա, որոնք կարող են ԱՄՆ հասնել։


 


Թեհրանը և Վաշինգտոնը Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններ անցկացրին փետրվարի 17-ին Ժնևում Օմանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը` ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։


 


Արաղչին բանակցությունները որակել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով` կողմերին հաջողվել է առանցքային սկզբունքներ մշակել, որոնց հիման վրա աշխատելու են գործարքի վրա։


 


ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա կրկին Ժնևում փետրվարի 26-ին։


 


 


Leave a Comment