Դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինին դուրս են հանել Ներկայացուցիչների պալատից Թրամփի՝ Միության վիճակի մասին ելույթի ժամանակ։
Գրինը բարձրացրել էր «Սևամորթները կապիկներ չեն» գրությամբ ցուցանակ։ Սա առաջին դեպքը չէ, երբ դեմոկրատը փորձում է խանգարել Սպիտակ տան ելույթին։
Politico-ի տվյալներով՝ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Սթիվ Սկալիզը փորձել է խլել ցուցանակը, մինչդեռ կոնգրեսական Թրոյ Նելսը փորձել է հանգստացնել Գրինին։
Երբ Ալ Գրինին դուրս էին հանում դահլիճից, հանրապետական օրենսդիրները և նախագահի դաշնակիցները վանկարկել են «ԱՄՆ! ԱՄՆ!»