25 փետրվարի 2026 – 10:46 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի արդարադատության նախարարությունը, փաստորեն, տեղյակ չէ Դամասկոսին հանձնված սիրիացի վարձկանների գտնվելու վայրի մասին, հայտնում է Sputnik Արմենիան:
Հունվարի 14-ին Հայաստանի իշխանությունները Թուրքիայի միջնորդությամբ Սիրիային են հանձնել ցմահ ազատազրկման դատապարտված երկու սիրիացի քաղաքացիների՝ Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին՝ պարզաբանելով, որ վերջիններս պատժի հետագա կրելը շարունակելու են հայրենիքում։
ՀՀ արդարադատության նախարարությունը, պատասխանելով այն հարցերին, թե շարունակո՞ւմ են արդյոք նրանք կրել պատիժը, և եթե այո, ապա րոտեղ, տեղեկացրել է, որ «նշված անձանց փոխանցումն իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան՝ Սիրիայի համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատժի մնացած մասը կրելու նպատակով»:
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ «փոխանցումից հետո պատժի կատարման կազմակերպումը և դրա ընթացքը գտնվում է ընդունող պետության իրավասու մարմինների իրավազորության ներքո:
Իրավական տեսանկյունից հանձնումը և փոխանցումը տարբեր գործընթացներ են։ Արտահանձնման դեպքում ձերբակալված անձը հանձնվում է այլ պետության դատավարության կամ դատավճռի իրագործման համար։ Փոխանցումը նշանակում է արդեն դատապարտված անձին ուղարկել իր հայրենի երկիր՝ պատիժը կրելու համար։