Երևանի 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ գրավ, բացակայելու արգելք է կիրառվել

Երևանի թիվ 143 մսուր-մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանի նկատմամբ բացակայելու արգելք, ինչպես նաև 2 մլն դրամ գրավ է կիրառվել, Armenia Today-ը տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դտախազությունից նաև հայտնել են, որ Դանիելյանի պաշտոնավարումը կասեցվել է։

Փետրվարի 24-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին Դանիելյանի ձերբակալության մասին։ Նրան մեղադրանք է առաջադրվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

2024-ին Շենգավիթի վարչական շրջանի ուսումնասիրությամբ մանկապարտեզում արձանագրվել էին կեղծ հաստիքներ, կաշառքի և աշխատավարձերի ու երեխաների սննդի յուրացման դեպքեր։ Դանիելյանն ու տնտեսվարը ազատման դիմումներ էին ներկայացրել, սակայն բացահայտումները իրավական գնահատական չէին ստացել։ Միաժամանակ 2025-ի փետրվարին Դանիելյանը դատարանի միջոցով վերականգնվել էր պաշտոնը, ինչը առաջացրել էր մանկապարտեզի ծնողների դժգոհությունը։

Leave a Comment