«Մարտի 1»-ի գործով ոստիկանական նախկին համակարգից նոր ձերբակալություններ են սպասվում. ԶԼՄ

«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում ոստիկանական նախկին համակարգից մոտ ապագայում նոր ձերբակալություններ են սպասվում, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ դրանք վերաբերելու են ոստիկանության համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, և ձերբակալվածների ցանկը միայն երկու անձով չի սահմանափակվելու:

«Մարտի 1»-ի քրեական գործով արդեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին: Նրանց մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների ցրումը կազմակերպելու համար:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը փետրվարի 24-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ գործով նոր մեղադրյալներ են լինելու:

Leave a Comment