Հայաստանում նվազագույն կենսաթոշակն ապրիլի 1-ից կավելանա 10 հազար դրամով, իր ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 000 դրամով, համեմատաբար բարձրները՝ կբարձրանան քիչ»,- նշել է նա՝ չհստակեցնելով այլ խմբերի համար բարձրացման կոնկրետ չափը:
Փաշինյանը, պարզաբանելով կենսաթոշակների բարձրացման որոշումն ապրիլի 1-ից (Ազգային ժողովի ընտրություններից երեք ամիս առաջ- խմբ.), այն կապել է 2025 թվականի տնտեսական աճի հետ: Նա նաև հավելել է, որ ավելի վաղ իշխանությունները հաշվի են առել հունվարի 1-ից համընդհանուր բժշկական ապահովագրության ծրագրի մեկնարկի հետ կապված ռիսկերը, ինչն ազդել է որոշման ընդունման ժամկետների վրա:
Հոււնվարին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե իշխանությունը նույնիսկ 20 000 դրամով բարձրացնի թոշակը, թոշակառուի սոցիալական խնդիրները չեն լուծվի։
Կարդացեք նաև՝
«Թոշակի գումարը քիչ է», «պաշտոնյաների համար 50 000-ը մեկ րոպեի ծախս է», «Փաշինյանը ճիշտ է»․ հարցում
