«Բա ասում էիր՝ թոշակառուները չգիտեն, թե ինչպես ծախսեն 10 հազարը»․ Ոսկան Սարգսյան

«Բա ասում էիր՝ թոշակառուները չգիտեն, թե ինչպես ծախսեն 10 հազարը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը գլխի է ընկել, կամ նրան գլխի են գցել, որ ԱԺ ընտրություններից 2 ամիս առաջ կենսաթոշակները պետք է բարձրացնել, որ թոշակառուները ՔՊ ընտրեն։ Բա ասում էիր, որ թոշակը10 հազար դրամով ավելացնենք, կենսաթոշակառուները չգիտեն, թե ինչպես ծախսեն 10 հազարը»։

Հիշեցնենք՝ 2025թ. դեկտեմբերին ԱԺ իր ելույթում վարչապետն ասել էր. «Շատ է խոսվում թոշակների և թոշակառուների մասին։ Հարգելի գործընկերներ, 2025 թվականի հունվարի 1-ից թոշակառուների և նպաստ, հաշմանդամության թոշակ ստացողների, եկեք պայմանական, որ շատ երկար տերմինաբանություն չօգտագործեմ, թոշակներն ավելանում են։ Պարզապես, հասկանո՞ւմ եք՝ կառավարել կա և կառավարումն ունի նրբություններ, և մենք էլ սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ լավ, թոշակառուների թոշակն ամսական 10 400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն, այդ գումարն ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսքն այս դեպքում 65 պլյուս տարեկան թոշակառուների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսն առողջապահությունն է: Հիմա, հետևաբար, ինչո՞ւ մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այն արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա՝ գնա դեղատուն այլ բան գնի, քան պետք է գնի, գնա ստանա այն բուժծառայությունը, քան պետք է ստանա…»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան

Leave a Comment