Իսրայելը նոր դավադրություն է կազմակերպում Իրանի դեմ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը աշխատում է Իրանի և «Մուսուլման եղբայրների» դեմ նոր տարածաշրջանային դաշինք ստեղծելու ուղղությամբ։

Այս մասին Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի անվտանգության գործակալության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Կառավարության ղեկավարը նշել է, որ ստեղծվող դաշինքը ներառում է բազմաթիվ երկրներ։

«Նրանցից մի քանիսը այս օրերին այցելում են մեզ, մյուսներին այցելում ենք մենք ինքներս։ Ես խոսում եմ Մերձավոր Արևելքը ընդգրկող ողջ շրջանակի մասին», – ընդգծել է նա։

Նեթանյահուն նաև խոսել է ՀԱՄԱՍ–ին զինաթափելու անհրաժեշտության մասին։

«Դա տեղի կունենա՝ կա՛մ հեշտ, կա՛մ դժվար ճանապարհով։ Բայց դա տեղի կունենա», – ասել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment