Վենսի` ՀՀ պատմական այցից հետո ձևավորվել են առավել համակարգված համագործակցության նոր հնարավորություններ. դեսպան Մկրտչյան

Փետրվարի 24-ին ԱՄՆ Առևտրի պալատը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ, «Հայաստան» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել է կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են մի շարք ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Բացման խոսքով հանդես են եկել Առևտրի պալատի ավագ փոխնախագահ Քուշ Չոքսին և ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին, գործարար կապերի ընդլայնմանը և համագործակցության ինստիտուցիոնալիզացման կարևորությանը։

Դեսպան Մկրտչյանն իր ելույթում ընդգծել է Հայաստանում տեխնոլոգիական միջավայրի զարգացման համար ստեղծված նպաստավոր պայմանները՝ նշելով, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցից հետո ձևավորվել են առավել համակարգված համագործակցության նոր հնարավորություններ։

Կլոր սեղան-քննարկմանը վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը՝ խորացնելու երկարաժամկետ և կայուն տնտեսական գործընկերությունը։

Leave a Comment