Այս պահին ՀՀ որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում



Հասարակություն


Փետրվարի 24-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Աբովյանի տարածաշրջանում՝ անձրև։


Արթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում։

Դիլիջանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։


Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։






Leave a Comment