Բաքվում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին հարաբերությունների կոմիտեների նախագահների հանդիպումը։ Կողմերը քննարկել են երեք երկրների միջև առկա հարաբերությունները, ինչպես նաև ռազմավարական նախագծերը, այդ թվում՝ նավթի, գազի և երկաթուղային խողովակաշարերը։
Հիմնական թեմաներից մեկը Հարավային Կովկասի միջոցով Կենտրոնական Ասիան Եվրոպան կապող նոր աշխարհաքաղաքական նշանակության նախագծերն էին։
