Փարաջանովի արվեստը՝ Երևանի սրտում | Radar Armenia

Փարաջանովի արվեստը՝ Երևանի սրտում

Հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, մոնտաժող, կինոսցենարիստ, վիզուալ արտիստ և կինեմատոգրաֆ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններն ու արվեստի գործերը կհանրայնացվեն:  Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Քառակողմ համաձայնագրով Երևանում սկիզբ է դրվում կարևոր նախաձեռնության: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի,  «Սերգեյ Փարաջանովի թանգարան»-ի տնօրեն Անահիտ Միքայելյանի և նկարիչներ Գարեգին Հարությունյանի ու Հարություն Աղաբալյանի միջև կնքվել է գործակցության համաձայնագիր, որի նպատակն է նպաստել Փարաջանովի ստեղծագործությունների հանրայնացմանը:

Հանդիսավոր արարողության ընթացքում ներկայացվել են, թե ինչ քայլեր են ձեռնարկվել և ձեռնարկվում  մեծանուն արվեստագետի  գործերի ճանաչելիության բարձրացմանն ուղղված նախագծերի իրականացման ուղղությամբ: 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment