Չորս տարի առաջ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Սա դարձավ Եվրոպայի ամենամեծ զինված հակամարտությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Մարտերի ընթացքում երկու կողմն էլ տասնյակ-հազարավոր զոհեր են տվել։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով, Ռուսաստանն իր առջև դրված ոչ մի ռազմավարական նպատակի չի հասել։
Խաղաղության հասնելու հեռանկարները ըստ փորձագետի շատ հեռու է և տեսանելի չէ։
Ըստ Վարդանյանի այս հակամարտությունը որևէ ազդեցություն չի ունենա տարածաշրջանի վրա հատկապես՝ Հայաստանի. «Վլադիմիր Պուտինի նպատակներից էր աշխարհակարգի փոփոխությունը, որին հասնել նրան չհաջողվեց։
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է՝ տապալվեցին կայծակնային պատերազմով հաջողության հասնելու Ռուսաստանի պլանները։ Սակայն տապալվեցին նաև Արևմուտքի պլանները, որոնք կարծում էին, թե Ռուսաստանը չի դիմանա։
Քաղաքագետ Քեռյանի խոսքով՝ իրավիճակը բարդանում է, և պարզ չէ, թե որքան կշարունակվի պատերազմը։ Նա նշում է, որ Պուտինի և Թրամփի միջև դիրքորոշումների նմանություն կա, և ինչ-որ պահի Զելենսկին ու նրա եվրոպական հովանավորները կարող են գնալ զիջումների։
https://www.youtube.com/watch?v=
