Դիվանագիտական լուծում՝ որպես առաջնահերթություն․ Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Մասուդ Փեզեշքիանին։

Հանդիպման ընթացքում նախարար Պապիկյանը Իրանի նախագահին փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները։

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման անհրաժեշտությունը։

Կողմերը քննարկել են Հայաստան–Իրան համագործակցության օրակարգային հարցերը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող թեմաները։

ՀՀ պաշտպանության նախարարը նաև ընդգծել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ բացառապես դիվանագիտական ճանապարհով կարգավորման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

Leave a Comment