Ներքին գործերի նախարարությունից MakaryanNews-ին քիչ առաջ հայտնել են, որ նախարարի որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում։
Ըստ աղբյուրի՝ պաշտոնից ազատվել են Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, ինչպես նաև ոստիկանության երկու փոխոստիկանապետեր՝ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը։
Փոփոխությունների վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ MakaryanNews-ը հայտնում է, որ լրացուցիչ տեղեկությունները կներկայացվեն ավելի ուշ։
The post Ի՞նչ է կատարվում ՆԳՆ-ում․ երեք բարձրաստիճան պաշտոնյա հեռացվել է appeared first on Tribune.am.